Միայն նախագծերով ուսուցման շաբաթվա մեկնարկ


20150612-005

Սեբաստացիներ բոլոր տարիքների, ծնողներ, շրջանավարտներ, գործընկերներ, կրթահամալիրի բարեկամներ.

Կրթահամալիրում մարտի 21-ին սկսվում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը։ Դասավանդողները, սովորողները հրապարակում են  իրենց ուսումնական նախագծերը բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ mskh.am-ում բացվել է «Նախագծերով ուսուցում»էջը, որտեղ կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների-մասնախմբերի ղեկավարները ի մի են բերում դրանք, հավաքվում են իրականացման արդյունքները, հաշվետվությունները։ Այդտեղ են այլ ուսումնական նախագծերը, ինչպես կրթահամալիրի փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար  Գևորգ Հակոբյանի, կրթահամալիրի տնօրենի առաջարկած նախագծերը, առանձին խմբերի նախաձեռնությունները, ինչպես «Տիեզերք» խմբի համերգը, «Կտոր մը երկինք» համերգը… Շաբաթվա մեկնարկին բան չմնաց. խնդրում եմ, մի՛ թողեք այսօրվա հրապարակումը վաղվան…

Շաբաթվա ծրագրերում են ընթացող հանրակրթական տեխնոլոգիական, հասարակագիտական ստուգատեսների, «Կարդում ենք» և «Մայրենիի օրեր» ստուգատեսների նախագծերը. այստեղ նույնպես, իհարկե, կարող են լինել նոր գաղափարներ և նախաձեռնություններ։ Եվ լավ է, որ առանձին խմբեր նախաձեռնում են ուսումնական օրացույցով որոշված հաջորդ ստուգատեսների նախապատրաստումը։

Անկալում ենք, որ նախագծերով ուսուցմանը միանան ոչ միայն ծնողները, նաև այլ մասնագետներ, մեր գործընկերները, կբերեն իրենց ուսումնական նախագծերը, կդառնան մի ուսումնական նախագծի հեղինակ, ղեկավար ու կազմակերպիչ, մասնակից։ Համեցեք… Միայն այսպես կրթությունը կդառնա հանրային գործ, դպրոցը կդառնա բոլորինը, սովորողը և ուսուցիչը կրթությամբ կկարողանան ավելի ու ավելի բարդ կենսական խնդիրներ լուծել։

Advertisements

Պարտեզային առօրյա. Մարտի 14-ից մարտի 18-ի աշխատանքային նախագիծ


Առավոտյան ծես. սաների դիմավորում և ընդունում: Միջավայրի առավոտյան խնամք՝ հիգիենա-օդափոխություն-մաքրություն, բույսերի խնամք, կենդանիների կերակրում:
10:15 — 10:30 — հիգիենայի ժամ
10:30 — 11:00 — նախաճաշ
12:30- 13:00 -ճաշ
13:00 — 15:30 -քուն
15:30 — 16:00 -ետճաշիկ
16:30 — 17:00-սաների ճանապարհում
Երաժշտության ժամ
Երկուշաբթի, ուրբաթ — 11:00 — 11:45:

Զատկական օրացույցի ստեղծում և լրացում:

Ես իմ թաղարն ունեմ նախագծի մեկնարկ:
Արևածաղկի սերմերի ցանում բաժակներում և պոլիթիլենային տոպրակներում:
Սերմերը ցանում ենք երկու` սկզբունքորեն իրարից տարբեր թաղարներում: Ցանելուց հետո հետևում ենք նրանց ծլելու ընթացքին: Սկսում ենք համեմատել թաղարները և ծլելու ընթացքը:

Շաբաթվա գործունեություն
Շաբաթվա մայրենի ՚խոսքի զարգացում, լեզվագործունեություն:
Լինում է չի լինում հեքիաթահորինում…
Ի՞նչ է լինում,
Որտե՞ղ է ապրում:
….

Շաբաթվա մաթեմատիկա
Ուշադրությունը, հիշողությունը զարգացնող խաղեր:
Բանավոր համրանք:
Շաբաթվա հեքիաթ.
Շաբաթվա ոտանավորներ
Շունը, Մարտը, Առավոտը գյուղում:
Խաղ ներկայացումների ստեղծում  ոտանավորներով և երաժշտությունով:

Բնագիտական փորձ` Գունավոր փուչիկները

Թափանցիկ բաժակի մեջ լցնել գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնել սովորական  ջրաներկով ներկված ջրի կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի հատակը:Եթե օգտագործենք տարբեր գույների լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին կառաջանա մի տեսարան, որն էլ հենց  կհիշեցնի  կախված գունավոր փուչիկներ:

 

Պարտեզային առօրյա. Մարտի 9-ից մարտի 12-ի աշխատանքային նախագիծ


9:00 — 10:15 — Առավոտյան ծես
Սաների դիմավորում: Միջավայրի խնամք: Առավոտյան զրույց սաների հետ կախարդական տնակում: Տարվա եղանակները` գարուն: Զրույց եղանակների` ձմռան գնալու և գարնան գալու մասին:  Դիտարկումներ օրվա մասին:
10:15 — 10:30 — հիգիենայի ժամ
10:30 — 11:00 — նախաճաշ
12:30- 13:00 -ճաշ
13:00 — 15:30 -քուն
15:30 — 16:00 -ետճաշիկ
16:30 — 17:00-սաների ճանապարհում
Երաժշտության ժամ
Երկուշաբթի, ուրբաթ — 11:00 — 11:45:

Շաբաթվա գործունեություն.
Շաբաթվա երգեր Ռ. Հախվերդյան ` Զատիկ, Կոմիտաս`  Զարկ բոլոճիկ  ,  Զըմփիկ -զըմփիկ
Շաբաթվա մաթեմատիկական և բնագիտական գործունեություն
Զատկական օրացույցի ստեղծում և լրացում:
Ես իմ թաղարն ունեմ պարտեզում և տանը  — արևածաղկի տբկարանների ստեղծում:
Գարնանը տեղի ունեցող երևույթների`   բողբոջների և ծիլերի դիտարկում:
Մաթեմատիկական հաշվարկներ և չափումներ:
Աշխատանք կավով:
Խոսքի զարգացում և լեզվագործունեություն Թումանյանի ստեղծագործություններով:
Շաբաթվա ոտանավորներ և հեքիաթներ.
Շաբաթվա հեքիաթ `  Հովհաննես Թումանյան` Կիկոսի մահը

Շաբաթվա խաղ ներկայացում 
ԷՍ ԷՆ Է
1.
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
2.
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
3.
Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
4.
Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
5.
Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
6.
Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

«Ձոն 2016».Տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես


Տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես
Մարտի 4-ապրիլի 11

Ստուգատեսի նպատակը՝ սաների կարողությունների զարգացում, հմտությունների մշակման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում:

Ստուգատեսի խնդիրները.

  • Ինքնասպասարկման, ինքնուրույնության, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորում:
  • Միջավայրի յուրացում, միջավայր-տարածության մեջ կողմնորոշվելու,անվնաս շարժվելու կարողության զարգացում:
  • Մարզական-մարմնամարզական տարբեր վարժությունների կատարում, մարզական խաղեր, արգելքների հաղթահարում, /քայլել, վազել, թռչկոտել…/:
  • Ծանոթացում բույսերի հետ, բույսերի խնամքի միջոցով  բնագիտական գիտելիքների հարստացում, դիտարկում, ուսումնասիրում:

Ստուգատեսի արդյունքում  սաների մոտ  զարգանում է.

  •  Ինքնուրույնության և աշխարհաճանաչողության  կարողություններ և հմտություններ,
  • Ձևավորվում է աշխատասիրության, պատասխանատվության զգացում:/Սպասք դնելը, հավաքելը, հերթապահության  մասնակից լինելը/:
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողություններ և հմտություններ:
  • Շրջակա միջավայրի նկատմամբ խնամքի և հոգատարության ձևավորում:

Իրականացման ընթացք.
Միջավայրի առավոտյան խնամք՝ հիգիենա-օդափոխություն-մաքրություն, բույսերի խնամք, կենդանիների կերակրում/Սահմանել և ընտրել շաբաթվա հերթապահ/
Անհատական թաղարների ստեղծում:
Ես իմ թաղարն ունեմ պարտեզում և տանը նախագծի մեկնարկում:
Ամսվա օրացույցի` զատկական օրացույցի  պատրաստում և լրացում:
Անհատական հիգիենայի պահպանում:
Առավոտյան վարժանքներ՝ ուրախ մարմնամարզություն, բարևախաղ-երգ-պար
Տեխնոլոգիական գործունեություն` նկարչություն, ծեփ, ապլիկացիա…
Ամենօրյա պարտեզային գործունեություն:

Ստուգատեսի ընթացքում իրականացվող ծեսեր ու տոներ.
Մայրիկատոն,
Զատկի ծես,
Թումանյանական ստուգատեսի ամփոփում` խաղ ներկայացում,
Ցուցահանդես վաճառք:

  • Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ