Եգիպտացորենի տնկարանի ստեղծում. Էկոտուր 2015


Էկոտուր 2015. պարտիզպան ենք բոլորս, ստեղծում ենք եգիպտացորենի, արևածաղկի տնկարաններ: Սերմերը ցանել ենք հատուկ և միայն սերմերի համար պատրաստված փոքրիկ ամաններում և տեղավորել խմբասենյակի ջերմոց-լաբորատորիա անկյունում: Երբ արդեն ծիլեր տան և մեծանան բույսեր դառնան, արդեն կտեղափոխենք բակ-լաբորատորիա, իսկ մի քանիսն էլ կնվիրենք կրթհամալիրի ջերմոց-լաբորատորիային: Ուրախ կլինենք համագործակցության համար:
Դպրոց-պարտեզի փոքրիկ պարտիզպաններ:
Կարինե, Մելինե և ընկերներ

Թողնել մեկնաբանություն