Բակ – պարտեզ նախագծի մեկնարկ


Մի փոքր մեր նախագծի մասին…

Սսկզբում ասենք , որ մեզ բաժին է ընկել ամենապատասխանատու տարածքներից մեկը. մենք կանաչապատելու ենք Գեղարվեստի կրտսեր դպրոցի մուտքը: Ճիշտ է, այնտեղ կան դեկորատիվ ծառեր, բայց մենք որոշեցինք ավելացնել ևս մի քանի պտղատու ծառ: Չենք ձանձրացնի Ձեզ մեր երկար ու բարակ խոսքերով, բայց կասենք, որ այսօր մենք նախագծեցինք մեր տարածքում իրականացվող աշխատանքներն ու հստակեցրինք մեր անելիքները: Իսկ նախագծի ընթացքի մասին կպատմենք ավելի ուշ…

Շնորհավո~ր տարեդարձդ…


Այսօր Պատրիկի ծննդյան օրն է, նա դարձավ 7 տարեկան:

Սիրելի Պատրիկ շնորհավորում ենք քեզ, այս գեղեցիկ և անկրկնելի  տոնի  կապակցությամբ: Քո անուշիկ ժպիտով միշտ վարակի մեզ:

Սիրով` 3-րդ դասարանցիներ և ընկեր Կարինե

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


Թող այս տարին լինի էլ ավելին, քան նախորդն էր: Թող, որ տարին ողողվի Ձեր բոլորիդ տաք ու ջերմ ժպիտներով:
Սիրով` 3-րդ դասարանցիներ