Ուրախ գնացքը և ես


ՈՒՐԱԽ ԳՆԱՑՔ

Լինում է չի լինում մի գնացք:  Էս գնացքը շատ ուրախ գնացք է լինում,  դրա պատճառով նրան ասում են ուրախ գնացք: Մի օր ես ընկերացա նրա հետ: Նա իմ հետ ամենաուրախն   էր.  և բոլորը մեզ հետ խաղում էին: Մի օր ես և գնացքը զբոսնում էինք,  մեկ ել հանկարծ աղվեսը եկավ և խնդրեց, որ մեզ հետ գա ու զբոսնի: Մենք էլ ընկերացանք նրա հետ  և բոլորը միացան մեզ։   
Ռուզաննա Ղազարյան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան

Մարինա ժպտերեսիկ գնացքը


Urax gnacq- Marina
Իմ  գնացքը  շատ հետաքրքիր է,  նա շոկալադից է: Եթե  նա  անցնի ուժեղ  արևի ճառագայթների  տակով  նա  կհալվի և կդառնա շոկոլադե  ջուր:  Գնացքում  եղած  մարդիկ էլ   կդառնան  շոկոլադե  մարդուկներ:
Մարինա Մինասյան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան

Ալեքս ուրախ գնացքը


Urax gnacqAlex

Ես Ալեքս ուրախ գնացքն եմ: Ես շատ եմ սիրում ճանապարհորդել: Իմ գնացքով ճանապարհորդել երեխաները  շատ են սիրում, որովհետև գնացքում կան նաև ծաղրածուներ և հեքիաթային հերոսներ, որոնք զվարճացնում են երեխաներին ամբողջ ճանապարհորդության ընթացքում, այս պատճառով իմ գնացքը նաև անվանում են ուրախ գնացք: Ճանապարհին, երբ անցնում ենք անտառի, առվակների, կամ գեղեցիկ այլ վայրերի մոտով, անպայման կանգնում եմ, որպեզսի երեխաները կարողանան լիցքաթափվել, ծաղիկներ հավաքել և պարզապես շփվել բնության հետ: Ես շուտով նորից մեկնելու եմ ճանապարհորդության, եթե հետաքրքրեց` կարող եք միանալ ինձ և  միասին կզվարճանանք:
Ալեքս Գրիգորյան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան

Ուրախ գնացքը


Urax gnacq-Artyom

Կար չկար մի տխուր գնացք կար: Նա տխուր էր, որովհետև իր ընկեր գնացքը մեկնել էր Ռուսաստան: Մի անգամ նա այդպես տխուր-տխուր զբոսնում էր, հանկարծ տեսավ մի տղա լաց  է լինում:

-Ինչո՞ւ ես լալիս,-հարցրեց տխուր գնացքը:

-Մոլորվել եմ,- պատասխանեց տղան:

-Արի’  քեզ տուն տանեմ,-ասաց գնացքն ու տղային տուն տարավ:

Երբ տղան տուն հասավ, ուրախ-ուրախ գրկեց գնացքին և համբուրեց:

Գնացքը ուրախությունից ժպտաց: Այդ օրվանից նրանք լավ ընկերներ դարձան և տխուր գնացքը դարձավ ուրախ գնաց
Արտյոմ Ստեփանյան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան

Էլեն պուտպուտիկ գնացքը


Էլեն պուտպուտիկ  գնացք Ուրախ-գնացք-Էլենից

Ես Էլեն պուտպուտիկ գնացքն եմ:  Իմ վրա կան շա՜տ պուտիկներ: Ես սիրում եմ ուտել պուտիկ   կոնֆետներ: Ասեմ,  որ այդ  կոնֆետները  շատ  քաղցր են:  Ես ունեմ մի եղբայր, նա նման է առնետի: Մի անգամ ես մի մրցույթ կազմակերպեցի, այդ մրցույթը պուտպուտության մասին էր: Մրցույթի ժամանակ  բոլոր պուտպուտիկները  հավաքվեցին, բայց պարզվեց, որ ամենալավ պուտպուտիկը ես եմ:
Էլեն Բաբայան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան

Միքայել անունով ուրախ գնացքը


Mik_Urax_gnacq

Չո~ւք-չո~ւք…
Ես Միքայել անունով ուրախ գնացքն եմ: Ես երեխաների լավ բարեկամն եմ, դե ինձ համարյա բոլորն էլ ճանաչում են:  Ուրեմն մի անգամ ես պատահաբար հայտնվեցի շոկոլադի աշխարհում և այնքան շոկոլադ կերա, որ գիրացել էի ուղիղ հարյուր կիլոգրամ: Պատկերացնում եք: Բայց ես չմոռացա ընկերներիս մասին և մի քիչ էլ պոկեցի և բերեցի  նրանց համար: Միասին կերանք և կշտացանք:
Միքայել Ավետիսյան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան

Մոլաքաղց կամ քաղցրամոլորակը


Էլեն Մոլորկա

 

 

 

 

 

 

 

Իմ մոլորակը քաղցրավենիքից է պատրաստված:  Այնտեղ  ամեն ինչ  քա~ղցր է:  Այնտեղի  լողավազանում շոկոլադե  ջղայն դեմք է լողում, նա դառն է թվում, բայց նա  քաղցր է: Ես և իմ ընկերները «բանաններ» ենք: Մեր տները լրիվ յոգուրտից են: Իսկ մեքենաները` պաղպաղակից:

Էլեն Բաբայան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան