Պարտեզային առօրյա․ Նոյեմբերի 17-21-ի աշխատանքային նախագիծ


20141104-003
9:00 — 10 : 15 — Առավոտյան ծես․

Սաների դիմավորում։ Միջավայրի խնամք։ Ուրախ մարմնամարզություն։
Էլեկտրոնային ներկա-բացակայի թերթիկի լրացում։
Զրույց սաների հետ՝ օրվա տրամադրության, նախորդ օրվա․․․․ մասին։

20141104-024
10:15 – 10:30 – հիգիենայի ժամ:
10:30 – 11:00  – նախաճաշիկ
12:30 – 13:00 – ճաշ
13:30 – 15:30 – քուն
15:30 – 16:00 – ետճաշիկ
16:30  – 17:00 – սաների ճանապարհում
20141105-038
Շաբաթվա անելիքներ
Ոտանավորների, հաշվերգերի, խաղիկների, հեքիաթի ուսուցում։
Աշխատանք գուաշներով։ Այլընտրանքային նկարչություն։
Մանր մոտորիկայի զարգացում ավազի միջոցով —  աշխատանք ավազից պատրաստված ծեփամածիկով։
Շաբաթվա հեքիաթ — ՛՛Անհաղթ աքլորը՛՛  և ՛՛Շունն ու կատուն՛՛
Շաբաթվա մաթեմատիկա — Չափումներ՝ չափում և չափչփում ենք։
Շաբաթվա խաղեր — Ծափխաղեր, խնոցիների շարք։