Մեր այս տարվա տոնածառը


Այս տարի մայրիկս որոշեց կրկին տարբերվել: Նա իմբիրով թխվածքաբլիթներ թխեց, և մենք մի ամբողջ օր բոլորովս նկարում էինք դրանց վրա: Հա~, չիմանաք թե, իսկական ներկերով, մեր ներկերը ուտելու էին: Հա, ուրեմն մենք նկարեցինք, թողեցինք չորանան ու հաջորդ օրը կախեցինք տոնածառից: Բոլոր հյուրերը զարմացած էին մեր թխվածքաբլիթներով զարդարված տոնածառի վրա:

Թողնել մեկնաբանություն